CellByCell Wrinkle Force Multi Cream 100մլ
Out of stock
- Страна
- Հարավային Կորեա
- Тип
- Крем
Քսուքը վերականգնում է մաշկի բնական առաձգականությունը, հարթեցնում է կնճիռները, խորը սնուցում և խոնավացնում է, մեծացնում է սեփական կոլագենի արտադրությունը, պահպանում է բջիջներում նյութափոխանակությունը:
Խորհուրդ է տրվում սարքավորումային պրոցեդուրաներից և պլաստիկ վիրահատություններից հետո:
Օպտիմալ կոնցենտրացիայով բարձրորակ բաղադրիչները թույլ են տալիս օգտագործել քսուքը զգայուն և ռեակտիվ մաշկի համար:
Խորհուրդ է տրվում բոլոր տիպի մաշկերի համար:
Ակտիվ բաղադրիչներ.
Հինոկի – ճապոնական կիպարիս
Հինոկտիոլն ունի հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հատկություններ, ճնշում է տիրոզինազայի սինթեզը, խորը թափանցում է մաշկի մեջ: Հզոր և անմիջական հանգստացնող, խոնավացնող, հակաբորբոքային ազդեցություն: Մաշկի իմունիտետի ամրապնդում: Կարմրությունների և գրգռվածության վերացում:
Կանաչ թեյի մերիստեմալ բջիջներ
Բուսական ցողունային բջիջների ֆիտոէքստրակտները հզոր հակաօքսիդանտներ են և հաջողությամբ չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, բարձրացնում են մաշկի դիմադրողականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների քայքայիչ ազդեցությանը և, մեծացնելով յուրաքանչյուր բջջի ակտիվությունը, նպաստում են արդեն առկա կնճիռների կրճատմանը:
Պլանկտոնի էքստրակտ
Կարմիր ջրիմուռները հարուստ են հանքային նյութերով, միկրո և մակրոտարրերով, որոնք որակապես և քանակապես նման են մարդու արյան հանքային կազմին: Պարունակում է բազմաչհագեցած ճարպաթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ: Ապահովում է տեսանելի խոնավացման և լիֆթինգի էֆեկտ առաջին օգտագործումից: Արժեքավոր պոլիսախարիդները պաշտպանում են մաշկը օքսիդացման և բորբոքային ռեակցիաներից:
ULTRA YOUTH Complex
Արտոնագրված համալիրն ունի գերազանց հակաօքսիդանտային ազդեցություն, հարթեցնում և կանխում է կնճիռները: Վերականգնում է մաշկային պատնեշը, հանգստացնում և խոնավացնում է մաշկը: Մեծացնում է սեփական կոլագենի արտադրությունը:
Պեպտիդների համալիր.
Ացետիլ հեքսապեպտիդ-8, Օլիգոպեպտիդ-1, Պղնձի տրիպեպտիդ
Պեպտիդները տանում են ակտիվ նյութերը խորը մաշկի մեջ, վերականգնում են վնասված ֆիբրոբլաստների ֆունկցիաները, խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը, ունեն բոտուլանման էֆեկտ:
Լամինարիայի էքստրակտ
Պարունակում է սննդարար նյութերի, վիտամինների, միկրոտարրերի, հատկապես օրգանական ձևով յոդի հսկայական քանակություն: Բարձրացնում է մաշկի առաձգականությունը, կանխում է խոնավության կորուստը, ուժեղացնում է վերականգնման գործընթացները: Ապահովում է դրենաժային էֆեկտ:
Ադենոզին
Նպաստում է կոլագենի և էլաստինի սինթեզին՝ ուժեղացնելով ֆիբրոբլաստների պրոլիֆերացիան դերմալ շերտում, հարթեցնում է մաշկի ռելիեֆը: Ունի վերքերը բուժող և հակաբորբոքային էֆեկտ:
Քսուքի փոքր քանակությունը տաքացնել մատների վրա և թեթև թփթփացնող շարժումներով տարածել մաշկի վրա: Աչքերի շուրջը քսել քնելուց մեկ-երկու ժամ առաջ:
Доставка и оплата
Самовывоз из клиники на ул. Абовяна, 16, этаж 3 (Пн–Пт 10:30–19:30). Доставка по Еревану: стоимость и сроки подтвердит менеджер после оформления заказа. Оплата картой онлайн или наличными при получении.
